Բավ է պառակտվել
08-12-2014 11:50

Ռուբլու ճնշումը կարող է շարունակվել մինչև 2015թ. փետրվար-մարտ.տնտեսագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ստիպված է կիսել ռուսական ռուբլու ուրախությունն ու տխրությունը : «Իհարկե, Պուտինն ասաց, որ միասնական արժույթ չի լինի, սակայն տնտեսական ինտեգրման խնդիրներ կլինեն: Ուստի 2015թ. հունվար-փետրվար ամիսները ցույց կտան՝ որքանով մենք կշահենք կամ կկորցնենք ԵՏՄ-ին անդամակցությունից», - ասաց մասնագետը:
Քննարկմանը ներկա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, իր հերթին, նշեց, որ ռուսական ռուբլու ճնշումը կարող է շարունակվել մինչև 2015թ. փետրվար-մարտ, որից հետո Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կմեղմացվեն: Հետեւապես, կարելի է որոշակի աստիճանով ամրապնդումներ ակնկալել ռուբլու դիրքերից եւ Հայաստան եկող տրանսֆերտների գնողունակության բարձրացումից: