Բավ է պառակտվել
12-02-2015 15:13

ՀՀ զբոսաշրջության ոլորտին կհատկացվի 188,4 միլիոն դրամ

2015 թվականին Հայաստանը տուրիզմի զարգացման ոլորտին կհատկացնի 188,4 միլիոն դրամ: Այդ մասին փետրվարի 12-ին՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 2015 թվականին կառավարությունը կշարունակի աջակցել հանրապետության գտարբեր տարածքներում անցկացվող փառատոններին (գինու, խորովածի, մեղրի) զբոսաշրջիկներին ներգրավելու և մարզերում եկամուտների մակարդակը բարձրացնելու նպատակով: Կշարունակվի նաև Գիդերի միությունների համաշխարհային ֆեդերացիայի (WFTA) շրջանակներում Գիդերի միջազգային կրթական կենտրոնին հատկացվող աջակցությունը: Կշարունակվի նաև հյուրատների ձևավորումը և զարգացումը այդ թվում նաև հեռավոր շրջաններում: