Բավ է պառակտվել
10-10-2013 16:06

Հայաստանը մեղր կարտահանի ԵՄ երկրներ

Հայաստանը ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` հղում անելով ԵՄ պաշտոնական որոշմանը։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ԵՄ սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANCO) ներկայացված ՀՀ մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը» հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից:

Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանը 2013 թ. առաջին կիսամյակում արտահանել է 2.4 տոննա մեղր՝ 24.7 հազ. ԱՄՆ դոլար մաքսային աժեքով: Մեղրն արտահանվել է 2 երկիր` ԱՄՆ՝ մոտ 2 տոննա (ընդհանուրի 83%-ը), և Ռուսաստան: