Բավ է պառակտվել
15-04-2014 13:51

«Հայաստանում տնտեսությունը չունի այն զարգացումը, որը մարդիկ են ուզում». Արմեն Պողոսյան

«ՀՀ իշխանություններն առայժմ չեն վարում տնտեսական այն ուղեգիծը, որը երկիրը կհանի ծանր վիճակից և գտնում եմ, որ իշխանությունների կողմից տնտեսության նկատմամբ առայժմ կարկատանային մոտեցում է», -նման տեսակետ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Սպառողների շահերի պաշտպանի խոսքով՝ համաշխարհային ճգնաժամից բոլոր երկրներն էլ տուժել են, բայց ամենաշատը Հայաստանն է տուժել, գումարների առյուծի բաժինը գնաց շինարարության վրա, իսկ մեր երկրում շատացան դատարկ շենքերը: «Հայաստանում տնտեսությունը չունի այն զարգացումը, որը մարդիկ են ուզում: Մինչդեռ Հայաստանը եզակի երկիր է, որն ունի էներգիայի ավելցուկ»,-նշեց Արմեն Պողոսյանն ու հեվելեց. «Նման երկիր չկա, որն ունենա նման ավելցուկ, իսկ մենք դա վատնում ենք՝ շատ վատ»: