10-03-2014 15:16

«Մեր մանուկների 15 տոկոսն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ».Ա. Պողոսյան

Այսօր հրավիրված մամուկի ասուլիս ընթացքում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության վերջին հետազոտություններով մեր մանուկների 15 տոկոսն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ: Մարդն առանց հուշանվերի կամ ծաղիկի կարող է ապրել, բայց երբ մանուկներ են թերսնվում, դա արդեն քննարկման ենթական չէ»: Բանախոսի խոսքով՝ չնայաց այս պատկերին, մեր երկիրը Ռուսաստանից ստացած 500 մլն դոլար օգնության, առյուծի բաժինն ուղղեց շինարարության վրա: «Իսկ ի՞նչ շինարարություն: Մենք տեսնում ենք դատարկ շենքերը: Փաստորեն դա ծառայեց ստվերային շահերին»,-ասաց նա:
Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ առաջնային խնդիրն է վերլուծել ապրանքների ծառայությունների գները՝ համեմատելով եկամուտների հետ: «Գների աճը բնական երևույթ է, պարզապես եկամուտները պետք է առաջանցիկ տեմպ ունենան գների աճի համար: Եթե նայենք ավելի ընդհանուր, առաջարկի և պահանջարկի օրենքն է գործում, բայց դա չի խանգարում, որ լինեն զսպող էլեմենտներ հետագա օրենսդրությունում».-ընդգծեց Սպառողների միության նախագահը: «Ես չեմ տեսնում էն տնտեսական քաղաքականության գիծը, որը ուղղվեր զսպելու էն վատ երևույթներին, որ կան, հիմա խոսքը թանկացումների մասին է»,-եզրափակեց Արմեն Պողոսյանը: