Բավ է պառակտվել
28-06-2014 10:44

Արգենտինայի փոխնախագահը պեսո է տպում

Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել։ Ըստ քննության՝ քաղաքական գործիչը 2010թ. գաղտնի գնել է Ciccone Calcografica ընկերությունը, որը պետության հետ պայմանագրով տպում է Արգենտինայի արժույթը՝ պեսոն։ Նշվում է, որ այդ ժամանակ Բուդուն զբաղեցնում էր Արգենտինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը եւ երկրի ֆինանսական կյանքի համար կարեւորագույն որոշումներ էր կայացնում։ Փոխնախագահը հերքում է մեղադրանքները։ Նա ազատության մեջ կմնա մինչեւ այդ գործով դատավարությունը, փոխանցում է gazeta.ru-ն։