Բավ է պառակտվել
07-08-2014 14:51

Արգելված արտադրանքը Ռուսաստան է մտնում Բելառուսի եւ Ղազախստանի տարածքով

 

Ռուսական մանրածախ առեւտրականները կարող են շրջանցել արտադրանքի ներմուծման արգելքը Բելառուսից եւ Ղազախստանից ներմուծման միջոցով: Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հաղորդել է խոշոր առեւտրային ցանցերի հետ համագործակցող իրավաբանը:

Ըստ նրա՝ այժմ արդեն մարդիկ մեկնել են Ղազախստան ու Բելառուս փաստաթղթերը վերանկարելու կամար: Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչը չի նեխի, այժմ շտապ ուղարկվում է Բելառուս եւ Ղազախստան, եւ կմատակարարվի բելառուսական ու ղազախական արտադրական մատակարարների անունից, քան որ նրանց դեռեւս արգելված չէ ներմուծել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երկրի ազգային շահերի պաշտպանության նպատակով» հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման մասին հրաման էր ստորագրել: