Բավ է պառակտվել
25-04-2016 14:07

ՀՅԴ. ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը շատ անլուրջ քայլ կլինի

Շատ անլուրջ քայլ կլինի, եթե Հայաստանը հանկարծ դուրս գա Եվրասիական տնտեսական միության կազմից: Այս մասին ապրիլի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայ դատ» գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով եթե ինչ- որ նկատառումներով որոշվել է, որ Հայաստանը ԵՏՄ է մտնում, ապա հիմա անհրաժեշտ է փորձել իրականացնել երկրի առաջ դրված խնդիրները: «Եվրասիական տնետսական միությունը ինքն էլ է շատ երիտասարդ, այսինքն ԵՏՄ –ն ըստ էության դեռ նորմալ չի էլ ձեւավորվել: Դրա համար էլ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք ազդել կառույցի գործունեության վրա»,- նշել է Մանոյանը:
Հիշեցնենք, որ մի շարք արեւմտամետ քաղաքական գործիչներ ու փորձագետներ հերթական անգամ սկսել են խոսել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին: Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ԵՏՄ երկրները Հայաստանին չեն աջակցել: