Բավ է պառակտվել
04-07-2014 14:26

Արարատյան դաշտավայրը անապատանում է

Արարատյան դաշտում ջրի պաշարի պակաս կա: Այս խնդրի մասին բազմիցս է խոսվել: Հիշեցնենք, որ նախկին կառավարությունը 107 մլն դրամ էր հատկացրել արտիզյան ջրերի հորերը փակելու համար: Իսկ ահա նոր ծրագրով հատկացվել է 550 մլն դրամ հորեր բացելու համար: Բացի այդ, որոշում էր կայացվել նաև Արարատյան դաշտավայրի ջրի պակասը լրացնել Սևանա լճի հաշվին: Այս ծրագիրը բնապահպանների կողմից քննադատվեց այն բանի համար, որ մեր միակ ջրային հարստության կործանման հաշվին, լուծում է տրվում ինչ որ խնդրի:
Gisher.news-ի հետ զրույցում բանախոսները փաստեցին, որ Արարատյան դաշտավայրը անապատանում է, փաստում են մասնագետները: Սակայն սրա պատճառներից մեկն է ձկնաբուծարանների գործունեությունը: Քնարիկ Հովհաննիսյանը զարմանում է, որ ջրերը ռացիոնալ չեն օգտագործվում, այնինչ կարելի էր ձկնաբուծարանների ջուրը հետադարձ բաց թողնել Արարատյան դաշտավայր:
Երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը զարմանում է և զայրանում: Արարատյան դաշտավայրը անապատանում է, հողերն աղակալել են, իսկ բուսատեսակներն էլ համապատասխանում են միայն անապատին: Իսկ այս խնդիրը կարծես այնքան էլ չի հուզում պատկան մարմիններին: Ըստ բանախոսի այսօր ոլոտում աշխատում են և որոշումներ են կայացնում ոչ մասնագետները: Իսկ այսօր Արարատյան դաշտավայրում է Հայաստանի արտիզյան ջրերի 80 տոկոսը, ինչը կարելի է շահավետ օգտագործել:
Վերջում բանախոսները հավելեցին, որ ամբողջ աշխարհն արդեն զգում է ջրի կորստի ծանր հետևանքները, ուստի անցել են լուրջ խնայողության:Այս օրինակին պետք է հետևի նաև Հայստանը: