02-09-2014 14:41

Սերժ Սարգսյանի համար Հայաստանը ՍՊԸ է.Ա. Հարությունյան

«Որքան էլ իշխանությունները փորձեն ցույց տալ, որ մեր երկրում իշխանափոխություն հնարավոր չէ, որ քառյակը պառակտվում է, ընդդիմադիրները` միասնական չեն, իրականում այդպես չէ »,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությանն ու հավելեց, որ այդ իշխանափոխությունը մեկ մարդուց է կախված, իսկ այդ մարդը հենց Սերժ Սարգսյանն է, ով իր վատ նախագահությամբ Հայաստանը հասցրել է այս աղետալի վիճակին. «Անգամ Ս. Սարգսյանն իր հարցազրույցում ընդունեց, որ մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այնքան վատ է, որ մարդիկ լքում են երկիրը: Եթե Ս. Սարգսյանի և նրա դրածոների իշխանությունը շարունակվի, Հայաստանում էլ մարդ չի մնա: Սերժ Սարգսյանն այսօր քաղաքականապես անկողնային վիճակում է»,-նշեց Արամ Հարությունյանը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ իշխանափոխությունը քառյակի հետ չի կապված, դա հասարակական պահանջ է և գալիս է ներքևներից. «Ես համոզված եմ, որ աշնանը գործընթացներն ավելի սրընթաց են զարգանալու, և որքան շուտ ժողովուրդը մտնի խաղի մեջ, այնքան շուտ կլինի իշխանափոխությունը»,- ընդգծեց բանախոսը: Անրադառնալով ՀՀ երկրորդ նախախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատելի դարձաց քաղաքական ակտիվությանն Արամ Հարությունյանը նշեց, որ վերջինս ընդունակ է բերել մեր երազած «վաղվա Հայաստանը»: «Վստահ եմ, որ եթե այսօր Ռ. Քոչարյանը գա իշխանության, ապա նույն թիմով չի գա, և առաջին հերթին հենց Ս. Սարգսյանը չի լինի նրա թիմում»,- ասաց Ազագային համաձանություն կուսակցության նախագահը` հավելելով, որ Ս. Սարգսյանի համար Հայաստանը ՍՊԸ է, իսկ խաղատնային քաղաքականություն վարելով հնարավոր չէ երկիր պահել:
News.gisher.ru-ի այն հարցին, թե եթե Ռ. Քոչարյանը վերադառնա իշխանության, արդյոք Արամ Հարությունյանը կհամագործակցի նրա հետ, վերջինս պատասխանեց. «Ես պատրաստ եմ կանգնել Ռ. Քոչարյանի կողքին և օգնել նրան, եթե նա որոշի վերադառնալ»: