Բավ է պառակտվել
26-03-2014 12:32

Առաջիկայում մսի գնի բարձրացման տենդենց կա

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ այս տարի հացազգիների կայուն բերք կլինի, և ինքն այդ առումով որևէ խոչընդոտ չի տեսնում: Սակայն մտահոգություն կա կլիմայի ներկայիս վիճակի առումով: Նա նշեց, որ բնության այս վիճակը անհանգստացնում է մեզ, երբ գարունը շուտ է սկսվում, ցրտահարության վտանգը մեծանում է:  ՛՛Ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ եղանակը որոշ տեղերում զրոյից ցածր չի կարող լինել: Այսօր, ընդհանուր առմամբ, այգիների վիճակը շատ լավ է, բայց ցրտահարության վտանգ տեսնում են՛՛,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա: Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ մոտ հարյուր յոթանասուն ֆերմերի իրենք ապահովել են որակյալ կարտոֆիլի սերմով: Հարց ուղղվեց նաև ոռոգման համակարգի խնդիրներին, և բանախոսը նկատեց, որ այսօր մոնոպոլ վիճակ է այդ ոլորտում: Ջրօգտագործող ընկերություններն են համակարգում այդ ոլորտը, այստեղ հստակ մոնոպոլ վիճակ է ստեղծվել, ինչն արդարացի չէ, գյուղացին պետք է ունենա այլընտրանք, բայց այստեղ գյուղացին այլընտրանք չունի: Հրաչ Բերբերյանը նաև կարծիք հայտնեց մսի գնի մասին, առաջիկայում տենդեցը կգնա դեպի բարձրացման և գինը չի իջնի: