08-08-2014 16:09

Առաջիկա 2 տարին էլեկտրաէներգիայի թանկացման մասին խոսք չի լինի. նախարար

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ մոտակա 1-2 տարիների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նոր բարձրացման հարց չի հնչի: Նրա խոսքով՝ այս տարի սակագինը անհրաժեշտ էր բարձրացնել, քանի որ երկրի էներգահամակարգում 27,6 մլրդ դոլար պարտավորություն էր կուտակվել, ինչի հետ, սակայն, «Հայաստանի էլեկտրացանցերը» առնչություն չուներ:

Դրա պատճառները բազմաթիվ անգամներ են նշվել. 2013թ. Հայաստանի ԱԷԿ-ը վերանորոգման պատճառով ծրագրվածից 88 օր ավել չի աշխատել, իսկ երաշտային տարվա պատճառով ՋԷԿ-երը ավելի քիչ էլեկտրականություն են արտադրել: Արդյունքում էժան էլեկտրաէներգիայի հոսքը նվազեցվել է: ՋԷԿ-երը 6,4%-ով ավելի քիչ են արտադրել, իսկ ԱԷԿ-ը մնացած ամիսներին լրացրել է արտադրությունը: «Դրանից ելնելով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագինը կՎտ/ժ-ի համար 3,85 դրամով բարձրացնելու որոշում էր ընդունել: Սակայն մոտակա 1-2 տարիներին նոր թանկացման մասին հարց օրակարգում չի հնչի», - հավաստիացրել է Զախարյանը: