Բավ է պառակտվել
28-04-2014 13:13

Ապրիլի 29-ին Մինսկում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հարցը կքննարկվի

Ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի` պետության ղեկավարների մակարդակով գերագույն նիստ կգումարվի: Միջոցառումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ կանցնի:

Նիստի օրակարգում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի վրա տարվող աշխատանքների ընթացքի վերանայման եւ Հայաստանի` Մաքսային Միությանը, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համընդհանուր տնտեսական տարածքին միավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզ») իրականացման ընթացքի քննարկման հարցերն են:

Բացի այդ, նախատեսված են երկկողմանի հանդիպումներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ: