Բավ է պառակտվել
10-09-2014 10:26

ԱՄՆ-ը պետք է գազ և նավթ աևտահանի Եվրոպա

Առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Կարել դը Գյուխտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է գազ եւ նավթ արտահանի Եվրոպա, այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Արտահանումը կիրականացվի ազատ առեւտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման շրջանակում։
Լրագրողների հետ ճեպազրույցում Գյուխը ասել է, թե կարեւոր է, որպեսզի իրենք ԱՄՆ-ի հետ էներգետիկ համաձայնագրի հարցում նման դիրքորոշում ընդունեն հնարավորինս շուտ:
՛՛Դուք երեւի նկատել եք, որ Եվրոպայում որոշ բաներ են կատարվում՛՛, — Վաշինգտոնի ճեպազրույցում ասել է Գյուխտը լրագրողներին։
Նշվում է, որ ԱՄՆ-ի արտահանման 40 տարվա արգելքի վերացումը կարող է ճնշում դառնալ Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատժացուցակում ներառել է «Ռոսնեֆտը», «Գազպրոմը» եւ «Տրանսնեֆտը»։