Բավ է պառակտվել
29-08-2014 09:07

Օբաման և Մերկելը Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներեն նախատեսում


Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում են, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ին: Օբամայի և Մերկելի հեռախոսազրույցը կայացել է նախօրեին: «Առաջնորդները շատ են անհանգստացած՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հաղորդագրություններով: Դեպքերի զարգացումը հաշվի առնելով՝ երկուսն էլ համաձայնել են, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է քննարկեն Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցը»,- նշվում է հաղորդագրությունում: ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը նաև հաստատել են հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու պատրաստակամությունը: