Բավ է պառակտվել
29-04-2014 20:49

Հայտնի են ամենախոշոր հարկատուները. ՊԵԿ

Այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի հազար ամենախոշոր հարկատուների ցանկը: Ըստ այդմ, ամենաշատ հարկ վճարած ընկերությունը «Գազպրոմ Արմենիան» (նախկին «հայռուսգազարդը»), որը այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում վճարել է 17 միլիարդ 738 միլիոն 382 հազար դրամի հարկեր: 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը, որը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 5 միլիարդ 225 միլիոն 294 հազար դրամի հարկեր:
«ԱրմենՏել» ընկերությունը, որը առաջին եռամսյակում վճարել է 4 միլիարդ 237 միլիոն 651 հազար դրամի հարկ, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է պատվավոր երրորդ հորիզոնականը: Խոշոր հարկ վճարողների առաջին քսանյակն այսպիսինն է.


1. «Գազպրոմ Արմենիա»- 17 մլրդ 738 մլն 382 հազ.
2. «Ալեքս Գրիգ»- 5 մլրդ 225 մլն 294 հազ
3. «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»- 4մլրդ 237 մլն 651 հազ.
4. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»- 2 մլրդ 982 մլն 280 հազ.
5. «Ֆլեշ»- 2 մլրդ 574 մլն 391 հազ.
6. «Սիփիէս օիլ քորփորեյշն»- 2 մլրդ 285 մլն 286 հազ.
7. «Տրանսգազ»- 1 մլրդ 837 մլն 444 հազ.
8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»- 1 մլրդ 830 մլն 921 հազ.
9. «Գրանդ-Տոբակո» - 1 մլրդ 773 մլն 585 հազ.
10. «Օրանժ Արմենիա»- 1 մլրդ 475 մլն 673 հազ.
11. «Դանդի փրիշս մեթալս կապան» - 1 մլրդ 418 մլն 649 հազ.
12. «Երեւանի կոնյակի գործարան»- 1 մլրդ 407 մլն 877 հազ.
13. «Գեո պրո մայնինգ գոլդ»- 1 մլրդ 342 մլն 733 հազ.
14. «Արսօյլ» - 1 մլրդ 292 մլն 860 հազ.
15. «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»- 1 մլրդ 287 մլն 551 հազ.
16. ՀԱԷԿ- 1 մլրդ 243 մլն 519 հազ.
17. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»- 1 մլրդ 187 մլն 596 հազ.
18. «Օնիրա քլաբ»- 1 մլրդ 178 մլն 767 հազ.
19. «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն»- 1 մլրդ 175 մլն 562 հազ.
20. «Տոյոտա Երեւան»- 1 մլրդ 95 մլն 646 հազ.