Բավ է պառակտվել
17-12-2013 12:14

«ՀայՌուսգազարդ»-ի պատճառով «Ալիշան» պահածոների գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի չկանոնակարգված գործառույթների հետևանքով Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերությունը հայտնվել է կործանման եզրին: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ, երեկ կայացած ասուլիսին հայտնեց «Ալիշանի» հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը: 

Ս. Մոսեսյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Ալիշանում» իրականացվել են տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործողություններ, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել են գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի: