14-08-2015 14:45

Air Armenia–ի բալանս մուտք է արվել 68 մլն դոլար ընդհանուր արժեքով արժեթղթեր

«East Prospect Fund»-ը և «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է 68.600.000 (վաթսուն ութ միլլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի: «Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը և մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից և ֆինանսական այլ և այլ ռիսկային իրավիճակներից: Որպես հավելում նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը»,– ասվում է երկու ընկերությունների տարածած մամուլի հաղորդագրությունում: