27-12-2013 13:09

«Գազային» համաձայնագրերը կնքվել է հօգուտ ՀՀ-ի. Ա.Ադիբեկյան

Այսօր կայացավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Երբ խոսքը հասավ ՙգազային՚ պայմանագրին, սոցիոլոգն արհեստական համարեց ոչ իշխանական ուժերի միահամուռ դժգոհությունը ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերի փաթեթից։

Նրա կարծիքով հայկական կողմը խորամանկություն է դրսևորել և դրանք կնքել է հօգուտ ՀՀ-ի. «Այդ պայմանագիրը հայկական խորամանկության հետևանք է, որովհետև այն 20% բաժնեմասը, որ տրվել է պարտքի դիմաց՝ այդքան չարժի»՚:
Ահարոն Ադիբեկյանի հավաստմամբ, Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում «ներքին» գնով և ըստ այդմ էլ՝ դիմում է դժգոհող ԱԺ ոչ իշխանական ուժերին. «Մեկին հարցրեք, որ դեմ է, որ մենք գազը ստանում են ներքին գնով, բայց մենք դրա դիմաց ի՞նչ ենք տալիս։ Քանի որ գազը ստանում ենք ներքին գնով, այդ պատճառով 20% մասնաբաժինը տալիս ենք, և դրա պահելու իմաստը կորում է՚»:
Ամեն ինչից զատ, ըստ նրա Հայաստանն ամենագազաֆիկացված երկիրն է՝ 90%-ը գազաֆիկացված է, ինչը նույնպես «ՀայՌուսգազարդի» շնորհիվ է, և դա նվաճում է։

«Բացի այդ, ատոմակայանի կառուցումը, երկաթգծի կառուցումը, դա գործարք է, ոչ թե նվեր»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Նա անվտանգության խնդիրը համարեց ամենակարևորր և հույս հայտնեց, որ դա էլ կլինի հայամետ։
Անդրադառնալով իշխանական ուժերի հայտարարությանը, թե քվեարկությունն անվավեր է, ապա բանախոսի կարծիքով այս համաձայնագրի հարցով ընդդիմության մի մասը նույնիսկ իշխանամետ է և հասկանում է համաձայնագրի արդյունավետությունը, ուստի չեզոք դիրք է գրավում, իսկ մյուս մասը՝ ուզում է հասկանալ, թե այդ համաձայնագիրն ինչ է պարունակում։