31-10-2014 13:15

Ըստ սոցիոլոգի՝ ԵՏՄ –ին միանալուց հետո ՀՀ բիզնեսի վարկանիշը կնվազի

«Հայերը որքան էլ հարուստ լինեն, հարցնում ես` ո՞նց ես, պատասխանում են՝ յոլա ենք գնում: Սա դարձել է ազգային ապրելակերպ, իսկ յոլա գնալաը չափանիշ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքվ՝ համաշխարհային ցուցանիշներով Հայաստանը գտնվում է միջին մակարդակում, պարզապես հայերի պահանջմունքները շատ են: Սոցիոլոգը գտնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել վարկանիշների թվերին: «Նշեմ, որ այդ ցուցանիշները շատ կարևոր են արտաքին աշխարհին ներկայանալու և տեղեկատվական պատերազմի համար, քանի որ արտերկրի հասարակությունը տվյալ երկրի մասին իմանում է այս վարկանիշներից, անգամ բիզնես դնելու համար նայում են տվյալ երկրի մի շարք վարկանիշների»,- ասաց նա: Ադիբեկյանը նկատեց, որ ցուցանիշներից պարզ է դարձել, որ աշխարհում երջանիկ են հիմնականում կզիներում ապրող ժողովուրդները: «Վարկանիշներով տրոպիկական երկրներն ամենաերջանիկներն են: Այնտեղ միշտ ամառ է, ապրուստը հեշտ է և կենցաղն ապահովելն էլ հեշտ է, քանի որ նրանց պահանջները շատ չեն: Այն երկրները, որոնք տրիլյոն դոլարներ ունեն պակաս երջանիկ են, այնտեղ կյանքը ավելի դժվար է՝ պահանջմունքներն են շատ»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը:
Խոսելով միջազգային կազմակերպությւոնների կողմից ՀՀ-ի բիզնեսի ոլորտում կայանալուց, բանախոսն ընդգծեց, որ140 երկրներից միջազգային շուկայում հայաստանյան շուկան 91-ն է, իսկ Ադրբեջանը` 30-րդը:
News.gisher.ru-ի այն հարցին թե ինչպիսինը կլինի պատկերը ԵՏՄ-ին միանալուց հետո, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «ԵՏՄ անդամակցությունից հետո կարող է մեր ցուցանիշները նվազեն: Քանի որ Ռուսաստանի վարկանիշն այսր մխիթարիչ չէ»: