Բավ է պառակտվել
18-12-2014 09:49

Հայաստանի ԱԷԿ-ում 2015 թ. մայիսին եւ աշնանը պլանային վերանորոգում կկատարվի

Հայաստանի ԱԷԿ-ում 2015 թ. մայիսին եւ սեպտեմբերին պլանային վերանորոգում կկատարվի, հաղորդվում է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ծրագրում, որը հաստատվել է դեկտեմբերի 17-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Մայիսի 16-19-ին ԱԷԿ-ը մասնակիորեն կկանգնի վերանորոգման, իսկ մայիսի 20-30-ը՝ ամբողջությամբ: Սեպտեմբերի 18-30-ին, հոկտեմբերին եւ նոյեմբերի 1-2-ին ԱԷԿ-ն ամբողջությամբ կկանգնեցվի:  ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ.: 1989 թ. Այն կոնսերվացվել է, իսկ 1995 թ. սկզբներին վերագործարկվել է ԱԷԿ-ի 407,5 մՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: ՀՀ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2013 թ. սեպտեմբերին՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների արդյունքում: Ռուսական կողմն այդ նպատակների համար կհատկացնի 270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ: