Բավ է պառակտվել
05-08-2014 10:17

Ադրբեջանը 40.5 տոկոսով կրճատել է նավթի փոխադրումը

Ադրբեջանը 7 ամսվա մեջ առաջին անգամ 40.5 տոկոսով կրճատել է Նովոռոսիյսկի նավահանգստով անցնող տարանցիկ նավթի փոխադրումը, որը տարեկան կտրվածքով կազմում է 593.025 տոննա: Հաղորդում է BBC-ն:

2013-ին երկրի արտահանումը Ռուսաստանի տարածքով նվազել է՝ հասնելով մինչև 1.75 մլն տոննայի՝ 2012-ին գրանցված 2.06 տոննայի համեմատ:

«Տրանսնեվթ» խողովակաշարարերի ռուսական օպերատորի հետ պայմանագրի համաձայն՝ SOCAR-ն այս տարի ռուսաստանի տարածքով 1-1.5 մլն տոննա նավթ է արտահանում:

2014-ի փետրվարին նոր առանձին պայմանագիր է կնքվել «Տրանսնեվթի» հետ, որի համաձայն՝ նավթը համաշխարհային շուկա հանվում է Նովոռոսիյսկի տարածքով: