Բավ է պառակտվել
04-09-2014 11:02

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ին :

«Գազի արտահանումը Ռուսաստան դադարեցվել է Բաքու-Գուբա-Ռուսաստանի հետ սահման ավտոմոբիլային ճանապարհի մնացած հատվածի շինարարության, ինչպես նաև անմիջապես գազատրանսպորտային ենթակառուցվածքում վերանորոգման աշխատանքների պատճառով»,- նշել են ընկերությունում։

Գազամատակարարման վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Մեկ տարվա ընթացքում սա արդեն 2-րդ անգամ է, որ դադարեցվում է Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարումը։ Նախորդ անգամ դա եղել էր հունվարին և վերականգնվել էր 2014թ. հունիսին՝ ավտոճանապարհի շինարարության պատճառով։