14-08-2014 15:47

Չի կարելի սերմերը գյուղացիներից պահել. Հ. Աբրահամյան


Գյուղնախարարությունը եւ մարզպետարանները չպետք է սերմերը գյուղացիներից փակի տակ պահեն: Կառավարության այսօրվա նիստում այս մասին խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

Նշենք, որ համաձայն գյուղնախարարության մշակած փաստաթղթի՝ սերմերի այն մասը, որը գյուղացիները չեն գնի անվճարունակության պատճառով, պահպանության կհանձնվեն մարզին՝ մինչեւ 2015թ. գարնանացան:

Հովիկ Աբրահամյանը կտրականապես դեմ է արտահայտվել այս գաղափարին: «Այդկերպ սերմերը կարող են փչանալ, հետո դրանք դուրս կգրվեն: Իսկ դրանցից պետք է օգուտ լինի: Չի կարելի սերմերը գյուղացիներից պահել: Դրանց բաշխման կարգ մշակեք», - հանձնարարել է վարչապետը: