08-09-2014 10:05

Հրադադարի պահպանման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Ռոմպեյ

ԵՄ-ն պատրաստ է վերանայել հաջորդ շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը, եթե Ուկրաինայի իշխանությունների և ռուսամետ անջատողականների միջև հրադադարը պահպանվի: Այս մասին VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: «Ռուսաստանը դժվարությամբ է համաձայնում լուրջ բանակցությունների: Հրադադարը կարևոր քայլ է, բայց միայն քայլ: Եթե հրադադարը շարունակվի կամ հանգեցնի խաղաղ բանակցությունների մեկնարկի, մենք պատրաստ ենք վերանայել պատժամիջոցները»,- ասել է Ռոմպեյը: