Բավ է պառակտվել
03-03-2014 18:59

Կառավարությունում կայացել է FREDA հիմնադրամի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են FREDA հիմնադրամի 2014թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, տարեկան աշխատանքային ծրագիրը և հաստիքացուցակը: Նշվել է, որ 2014 թ. բյուջեի նախագիծը կազմվել է հիմնադրամի եկամուտների և ծախսերի հիման վրա, ընդ որում՝ 2013 թ. եկամուտները շուրջ 200 մլն դրամով գերազանցել են պահպանման ծախսերը: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է 12 ընկերություն, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ 92 մլն ՀՀ դրամ: Նիստում արծարծվել է նաև կառույցի 2013 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը: Վարչապետը հանձնարարել է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ հայտարարել և արդյունքները ներկայացնել խորհրդին:
Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել FREDA-ի Ներդրումային կոմիտեի մոնիթորինգի հաշվետվությունը` հիմնադրամի կողմից ֆինանսավորված ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի և ֆինանսական վիճակի վերաբերյալ: