Բավ է պառակտվել
02-07-2014 17:47

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերին

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, կկայանա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ»,-գրել է Երլան Իդրիսովը՝ պատասխանելով չորեքշաբթի օրը Twitter-հեռարձակման շրջանակներում օգտատիրոջ տված համապատասխան հարցին: