Բավ է պառակտվել
13-09-2013 23:54

Դեղերի գները պարբերաբար ուսումնասիրվում են

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար
ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաեւ բնակչության 
կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) եւ մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի հունիս-օգոստոսի ընթացքում կատարված վերլուծությունը 
ցույց է տալիս, որ «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին», «Տալիտոն 12,5մգ, 6,25մգ եւ 25մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները
նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաեւ որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ»,
«Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն», գնի 6-10%-ով աճ: Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ» դեղի գինն աճել է 38%-ով: 
Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։