24-07-2015 09:15

Մայքլ Ջեքսոնի հնչյունային ռեժիսորը պահում է երգչի 20 չթողարկված երգ

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի նախկին հնչյունային ռեժիսոր Մայքլ Դարհամ Պրինսն իր համակարգչում է պահում երգչի 20 չթողարկված երգ: Հնչյունային ռեժիսորն աշխատել է Մայք Ջեքսոնի հետ 1995 թվականից մինչև 2009 թվականը՝ երգչի մահը:  «Իմ համակարգչում մնացել է Ջեքսոնի 20 չթողարկված երգ: Բոլորն էլ անավարտ են: Բայց ես երգերի վերնագրերը հրապարակելու, դրանք այժմ լսելի դարձնելու իրավունք չունեմ»,- ասել է Պրինսը:  Նրա խոսքով, որպեսզի երգերը կարողանան երկրպագուները լսեն, պետք է գտնել մեկին, ով կարող էր «երգել» դրանք Ջեքսոնի հետ համատեղ, քանի որ ունեցած ձայնագրություններում փոփ- երաժշտության արքան կրկներգերը չէր կատարել: «Դա պետք է որոշի Ջեքսոնի ընտանիքը, նրա ժառանգորդները»,- ասել է հնչյունային ռեժիսորը: