Լաս Վեգասում նախօրեին կայացել է Billboard Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղերը:
Միջոցառումը դիտարժան է եղել ոչ միայն մասնագիտական տեսանկյունից, այլև աստղերին վերաբերող սիրային կապերի նոր բացահայտումների առումով:
Օրինակ` երգչուհի Ջեյ Լոն «հասկացրել» է բոլորին, որ իր նախկին ընկերոջը` պարող Կասպեր Սմարթին, իր սիրտը գրավելու 2-րդ հնարավորությունն է տվել: Բրիթնի Սփիրսն իր հերթին նոր թափ է տվել իր ու պրոդյուսեր Չարլի Էբերսոլի նշանադրության մասին շրջանառվող շշուկներին, դե իսկ Թեյլոր Սվիֆթը վերջնականապես հաստատել է, որ սիրավեպ է սկսել երաժիշտ Քելվին Հարիսի հետ: