19-12-2013 18:14

Անցնող տարվա հայտնի մարդկանց, հայտի ամուսնալուծությունները

Շարունակվում են հեղիանակավոր կազմակերպությունների ամփոփիչ հայտարարությունները, հերթը Reuters գործակալությաննէ, որը ներկայացրել է ընթացիկ տարում բաժանված հայտնի զույգերին: Այսպիսով՝ Օռլանդո Բլումը և Միրանդա Քերն հոկտեմբերին՝ 3 տարվա ամուսնությունից հետո հայտարարեցին ամուսնալուծության մասին: Դեռ չամուսնացած Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը սեպտեմբերին հաստատեցին, որ այլևս նշանադրվածչեն: Անցնող տարվա հուլիսին իրենց բաժանման լուրերը հաստատցին նաև Ջորջ Քլունին և Սթեյսի Քեյբլերը: Մեկ ամիս հետո լրատվամիջոցները սևեռվեցին Քեթրին Զետա Ջոնս և Մայքլ Դուգլաս զույգի վրա, ովքեր բաժանվեցին 13 տարվա ամուսնությունից հետո: Սակայն, ի ուրախություն երկրպագուների, հետագայումհաղորդվեց, որ նրանք կրկին միավորվում են։ Ընտանեկան հարաբերությունը լավ չեն նաև միասեռականների մոտ, միասեռական դերասանուհի Ջեյն Լինչը և նրա կին Լառա Էմրին հայտարարել են, որ բաժանվում են: Ավելի վաղ՝ փետրվարին  ամուսնալուծության մասին են հայտարարել Ջոշ Բրոլինը և Դայան Լեյնը, նրանք միասին էին 8 տարի: Նույն ամսին բաժանվեցին ևս մեկ աստղային զույգ՝  Ռեյչլ ՄքԱդամսը և Մայքլ Շինը, նրանք էլ երկու տարի էին միասին: Հաջորդ ամսին ամուսնալուծության հայտարարություն տարածեցին Ռայան Սիքրեսթ և Ջուլիան Հուգ զույգը: «Վամպիրի օրագրերը» ֆիլմի դերասաններ Նինա Դոբրևը և Յան Սոմերհալդերը բաժանվել են մայիսին՝ 3 տարի միասին լինելուց հետո: Տարվա սկզբին՝ հունվարին 3 տարի միասին լինելուց հետո բաժանվեցին  Բրիթնի Սփիրսը և Ջեյսոն Թրավիքը: Նույն ամսին գրանցվեց նաև  Հարի Սթայլս և Թեյլոր Սվիֆթ աստղային զույգի ամուսնալուծությունը: Դինա Ռուիզ Իսթվուդը հայտարարել է, որ բաժանվում է Քլինթ Իսթվուդից հոկտեմբերին: Նրանք ամուսնացած էին 1996 թվականից: Հեռուստատեսային աստղ Նիգելա Լոուսոնը և նրա ամուսին Չարլզ Սաաչին հայտարարել են ամուսնալուծության մասին, երբ հայտնվել են նրանց լուսանկարները, որտեղ Լոնդոնի ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ Սաաչին ձեռքով բռնել է Լոուսոնի վզից: Մալին Ակերմանը և երաժիշտ Ռոբերտո Զինկոնեն բաժանվել են նոյեմբերին՝ իրենց առաջին երեխայի ծննդից մի քանի ամիս անց: Բրյուս և Քրիս Ջեններները բաժանվել են հոկտեմբերին՝ 22 տարվա ամուսնությունից հետո: Ջեյսոն Սիգելը և Միշել Ուիլիամսը հայտարարել են բաժանվելու մասին փետրվարին՝ մեկ տարի հանդիպելուց հետո: Մոդել Նաոմի Քեմփբելը և ռուս գործարար Վլադիմիր Դորոնինը բաժանվել են հունիսին՝ 6 տարի հանդիպելուց հետո:

Նրանք շարունակում են սիրել, սիրվել, ամուսնանալ և ամուսնալուծվել հանրության ուշադրության կիզակետում, ինչն առավել մեծացնում է հետաքրքրությունը նրանց հանդեպ: