12-09-2016 12:05

Համաշխարհային աստղերը Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

Սեպտեմբերի 8-18-ը Կանադայում անցկացվում է կինոաշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը։ Այս տարի հենց այս փառատոնի շրջանակում էր ներկայացվելու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որը նախատեսվածի պես կայացավ սեպտեմբերի 11-ին։ 

M

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած ֆիլմի պրեմիերային կարմիր գորգով անցել են բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում՝ ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը։

Կանադուհի Շարլոտ Լե Բոնն՝ իր կարմիր շքեղ Dior զգեստով պարզապես շլացրել է բոլորին։

 Համեստ հայ դեղագործ Միքայելի կերպարը կերտած Օսկար Այզեքը նույնպես փայլել է կարմիր գորգով անցնելիս։


42-ամյա Բեյլը, որը ֆիլմում մարմնավորում է ամերիկացի ֆոտոլրագրողի, փառատոնին ներկայացել էր կնոջ՝ Սանդրա (Սիբի) Բլեյզիքի հետ։

Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված կինոնկարի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն է, որը նույնպես ներկա է եղել ֆիլմի պրեմիերային։