Բավ է պառակտվել
22-12-2017 13:31

Հայկական ջազի աստղերն ուրախացրել են Մոսկվայի հանդիսատեսին

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի, Մոսկվայի կառավարության և Երևանի պատվիրակության ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի գալա համերգին:

 
Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, համերգի ընթացքում իր ելույթով ներկաներին է ողջունել Հայաստանի ժողովրդական արտիստի, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ բենդը:
Մոսկվայի միջազգային համերգասրահում կազմակերպված համերգի շրջանակներում կատարվել են հայտնի ջազային ստեղծագործություններ:
Երեկոյին հնչել են նաև Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանի (Արամո), կոնտրոբասահար Նիկողայոս Վարդանյանի, դուդուկահար Նորայր Քարատաշյանի և թմբկահար Արման Ջալալյանի կատարումները:
Համերգային ծրագիրը, որը ներառում էր հայկական և միջազգային լավագույն ջազային գործերը, արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին: