Փետրվարի 15-ին Լոս Անջելեսի «Սթեփլս Սենթր» համերգասրահում կայացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանաբաշխության 58-րդ արարողությունը:
Հայտնի է, որ «Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը` Thinking Out Loud կատարմամբ: Իսկ «Լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակը ստացել է ամերիկուհի Թեյլոր Սվիֆթը` «1989» ալբոմի համար:
Առաջարկում ենք մի պահ շեղվել «Գրեմմի-2016»-ի մրցանակակիրներից ու ծանոթանալ կարմիր գորգի վրա տիրած աստղային իրարանցմանը: