Բավ է պառակտվել
18-06-2014 11:42

Զվարթնոցի տաճարում վարտիքով տղամարդիկ ու մարմնավաճառներ են շրջում. ՛՛Չորրորդ իշխանություն՛՛

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. ՛՛Բանից պարզվում է՝ վերջերս մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով է տվել մի կազմակերպության՝ ինչ-որ ՛՛փարթի՛՛ կազմակերպելու համար։ Ականատեսների վկայությամբ՝ նույնիսկ հաջորդ օրը այնտեղ մի քանի հարբած մարդիկ կային՝ միայն վարտիքներով եւ մարմնավաճառների հետ։

՛՛Թե ինչու է այս միջադեպի շուրջ այսպիսի աղմուկ բարձրացել, անհասկանալի է։ Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի բարի գործ է արել. համալրել է ՀՀ պետբյուջեն, գովազդել է մեր պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաեւ նպաստել է զբոսաշրջության զարգացմանն ու ծնելիության աճին։ Վարջին հաշվով՝ Զվարթնոցի տաճարի անվանումն ինքը հուշում է, որ այնտեղ պիտի զվարթ միջոցառումներ անցկացվեն։ Ճիշտ է, զվարթուն նշանակում է հրեշտակ, բայց մշակույթի նախարարությունը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը։

Ի դեպ, Գառնիի հեթանոսական տաճարում էլ որոշ ծեսերի ժամանակ աղջիկներն իրենց կուսությունն էին զոհաբերում։ Մնում է հուսալ, որ մշակույթի նախարարությունում այս մասին տեղյակ չեն, թե չէ համապատասխան տուրեր կկազմակերպեին՛՛։