11-01-2016 12:28

«Ոսկե գլոբուս - 2016». կարմիր գորգ (լուսանկարներ)

Լոս Անջելեսում, տեղի է ունեցել կինոյի միջոցառումների տարվա հիմնական մրցանակաբաշխությունը` «Ոսկե գլոբուս - 2016» և կարմիր գորգը, , ոչ պակաս հետաքրքիր իրադարձություն է, քան հաղթողների անունների հրապարակումը: Շատերը «Ոսկե գլոբուսը» «Օսկարի» գլխավոր փորձ են անվանում: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ այդ երկու մրցանակներ հաղթողները հաճախ նույն մարդիկ են լինում, լեզուն չի պտտվում այս լայնածավալ միջոցառումը միայն փորձ անվանել:

Երբ նայում էնք Բեվերլի Հիլթոն հյուրանոցի առջև փռված կարմիր գորգին, որտեղ ըստ ավանդույթի իրականացվում էր արարողությունը ակնհայտ է դառնում, որ այդ 73-րդ մրցանակաբաշխության արարողությունն արժե այն սպասումներին և ինտրիգներին, որոնք այս տարի տեղի ունեցան «Գլոբուսի» շուրջ:

Գորգի վրայով, իհարկե անցան գլխավոր հավակնոտներ Քեյթ Բլանշետը և Ռունի Մարան (նրանք երկուսն էլ առաջադրվել են «Լավագույն դրամատիկ դերասանուհի» կատեգորիայում), Լեոնարդո դի Կապրիոն և Սիլվեստր Ստալոնեն, Ջեյն Ֆոնդան, Ալիսիա Վիկանդերը, Լեդի Գագան, Կիրստեն Դանսթը և Մայքլ Ֆասսբենդերը:

Թե ով կլինի ոսկե արձանիկների հաղթողների թվում, մենք կիմանանք, շատ շուտով: Այժմ հայտնի է միայն մեկ դափնեկրի անունը` Սեսիլ Բ. Դեմիլլի անվան պատվավոր մրցանակը կինոյի ոլորտում իր ակնառու նվաճումների համար կստանա Դենզել Վաշինգտոնը: