Բավ է պառակտվել
22-07-2015 08:38

Հայտնի իսրայելցի դիրիժոր Զուբին Մեթան սեպտեմբերի 3–ին ելույթ կունենա Երևանում

Սեպտեմբերի 3–ին Երևանում ելույթ կունենա Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախումբը` Զուբին Մեթայի ղեկավարությամբ, հաղորդում է «Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունը։ Համերգը տեղի կունենա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Համերգի ծրագրում ներառված են Շտրաուսի «Թիլ Ուլենշպիգել» երկ 28-ը, Ա. Շյոնբերգի «Կամերային սիմֆոնիա»-ն, Պ. Ի. Չայկովսկու 6-րդ սիմֆոնիա «Պատեթիկ»–ը: Զուբին Մեթան խոշոր սիմֆոնիկ կտավների հայտնի վարպետ է (Բրուկների, Մալերի, Ռիխարդ Շտրաուսի սիմֆոնիաներ)։ Նա կանոնավոր կերպով մասնակցում է կարևոր հասարակական նշանակություն ունեցող տարբեր սիմֆոնիկ ակցիաների։ Այսպես, 1990 թ.–ին Հռոմում Մեթան եղել է երեք հանճարեղ տենորների` Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կառերասի և Լուչանո Պավարոտի համատեղ համերգի դիրիժորը։ Համերգը նվիրված էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին։