18-01-2017 15:08

Ջեք Նիկոլսոնը թոշակի է անցել. ԶԼՄ-ներ

Ամերիկյան դերասան Ջեք Նիկոլսոնը ավարտել է կինոդերասանի կարիերան: Այդ մասին The Sun-ի փոխանցմամբ հայտնել է նրա ընկեր Պիտեր Ֆոնդան:
«Կարծում եմ, ըստ էության, նա անցել է թոշակի», — նշել է Ֆոնդան և ընդգծել, որ չգիտի, թե ինչն է դրդել, որ դերասանը նման որոշում կայացնի:
Այսօրվա դրությամբ Նիկոլսոնի մասնակցությամբ վերջին ֆիլմը « Ինչ իմանալ... »-ն է (How Do You Know?): Այս կինոֆիլմը, որում նկարահանվել են նաև Ռիզ Ուիզերսպունը, Փոլ Ռադդը և Օուեն Ուիլսոնը կինոէկրաներ է բարձրացել 2010 թվականի դեկտեմբերին:
79-ամյա Ջեք Նիկոլսոնը ամերիկյան դերասան ու ռեժիսոր է: Նա 12 անգամ նոմինացվել է Օսկարի, և 3 անգամ ստացել է այդ մրցանակը:
Նիկոլսոնը արժանացել է նաև BAFTA -ի 3 մրցանակների, և 7 «Ոսկե գլոբուս »-ի: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ուխտադրուժներ », « Ավելի լավ չի լինում», « Գայլը», «Բեթմեն», «Թռիչք կկվի բնի վրայով », « Չինական թաղամաս», ինչպես նաև Սթենլի Կուբրիկի « Փայլատակում» ֆիլմը: