18-04-2017 16:53

Հայկական հայտնի քարանձավները 2017թ. աճուրդով վարձակալության կհանձնվեն. Նախարար

 

ՀՀ Մշակույթի նախարարությունը արդեն 2017թ. քարանձավներն աճուրդով վարձակալության կհանձնի , այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ժամանակին մեր տարածաշրջանում եղած բարձր հրաբխային ակտիվության շնորհիվ , այսօր Հայաստանի տարածքում բազմաթիվ քարանձավներ են տեղակայված: Ամենից հանրաճանաչը Արենիի քարանձավն է, որում հայտնաբերվել է աշխարհի ամենահնագույն կոշիկը՝ 5 500 տարվա հնության, և ամենից հնագույն գինու արտադրամասը, որտեղ գինի են պատրաստեմ դեռևս մ.թ.ա. 4000 թվականին:
Ամիրյանի խոսքերով հայկական քարանձավները կարող են զբոսաշրջիկներ և այցելուներ գրավել, սակայն այսօրվա դրությամբ դրանք գտնվում են անբարեկարգ վիճակում: Ավելին, ինչպես նշել է նախարարը, գրանցվել են ապօրինի ստվերային գործունեության դեպքեր, երբ մասնավոր անձինք քարանձավ այցելելու համար տուրիստներից գումարներ են գանձում, և միևնույն ժամանակ հարկեր չեն վճարում և տարածքի բարեկարգման համար միջոցներ չեն ծախսում:
« Հաշվի առնելով հայկական քարանձավների հանդեպ սպելեոլոգների հետաքրքրությունը, մենք քարանձավները վարձակալության հանձնելու որոշում ենք ընդունել , ինչը թույլ կտա դրանք համապատասխան սարքավորումներով համալրել և զբոսաշրջային այցելությունների կազմակերպման հնարավորություն ընձեռել, ինչպես նաև օգտագործել դրանք զբոսաշրջության և հարակից ոլորտների զարգացման համար»,- ասել է Ամիրյանը:
Նրա խոսքերով, այս կապակցությամբ արդեն մայիսի 17-ին ծրագրվում է տենդերից առաջ նախաորակավորման փուլ անցկացնել՝ պոտենցյալ վարձակալների հետ քննարկելով քարանձավների պահպանության և զբոսաշրջային այցելությունների հարցերը:
«Հստակ պայմանագրերի առկայությունը թույլ կտա բացառել ստվերային շրջանառությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջիկների համար, ինչպես նաև բարեկարգել քարանձավները»,- վստահ է Ամիրյանը:

Հայաստանի առավել հայտնի քարանձավների թվում հիշատակվում են նաև Մագիլի (Մագելանի), Մոզրովի(Վայոց ձոր) քարանձավները, «Սատանայի կամուրջ»-ի տակ գտնվող քարանձավը, ինչպես նաև Կարմիր և Կիկլոպ քարանձավները(երկուսն էլ Վայոց ձորում են):
Բացի այդ, Հայաստանում կան մի շարք քարանձավային համալիրներ, այդ թվում նաև «Խնձորեսկ»-ը՝ քարանձավների քաղաք-ավանը, կամ քարանձավային փոքրիկ քաղաքը, որի ձգվածությունը մոտավորապես երեք կիլոմետր է:
Լաստիվերի համալիրը՝ նեոլիթի շրջանի քարանձավային ճարտարապետության վառ օրինակ է,« Մագիլի քարանձավների համալիրն իրենից ավելի շուտ Համաշխարհային ջրհեղեղից հետո առաջացած ստորգետնյա թունելներ է ներկայացնում, որտեղ հնագետները պեղումներ են իրականացնում՝ այդ ժամանակների դինոզավրերի և մողեսների մնացորդներ հայտնաբերելու հույսով: