Բավ է պառակտվել
19-02-2015 09:25

Հայտնի ABBA-ն վերադառնում է

ABBA-ի մենակատար, շվեդացի փոփ աստղ Ֆրիդան (Աննի-Ֆրիդ Լինգսթադը) Դեն Դենիելս մենակատարի հետ միասին Շվեյցարիայի հայտնի հանգստյան վայրերից մեկին՝ Ցերմատին և 150 տարի առաջ Մաթերհորն լեռան վրա բարձրանալուն նվիրված երգ է ձայնագրել: Երգը կոչվում է «1865» և կազմում է այս տարի բրիտանացի ալպինիստ Էդվարդ Ուիմփերին և նրա թիմին 4 487 մետր բարձրությամբ լեգենդար գագաթին բարձրանալուն նվիրված միջոցառումների մասը: Ձայնագրությանը մասնակցել է նաև հայտնի Wintershome խումբը: Երգի վաճառքից ստացված ողջ գումարը կփոխանցվի Ֆրիդայի և Դենիելի կողմից հիմնված երեխաների պաշտպանության հիմնադրամին: