17-02-2015 12:58

Թուրքիայում ուզում են Քիմ Քարդաշյանի անունով պանիր կոչել

Թուրքիայի Կարս նահանգի Քարաքալե գյուղի բնակիչները ցանկանում են Քիմ Քարդաշյանի անունով կոչեն իրենց գյուղի դպրոցը, իսկ մի մասն էլ առաջարկում է Կարսի հայտնի Քաշար պանիրը կոչել նրա անունով։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի տոհմածառի մասին տեղեկություններ հրապարակվելուց հետո Քիմ Քարդաշյանի պապական գյուղում՝ Կարսի Քարաքալե գյուղում մեծ ոգեւորություն է սկսվել։ Գյուղացիները Քիմ Քարդաշյանին հրավիրում են իրենց գյուղ՝ խոստանում հյուրասիրել Կարսի հայտնի ուտեստով՝ սագով։  Քարաքալեի գյուղապետը նշել է, թե իրենց գյուղում նախկինում հայեր են ապրել, որոնց գնալուց հետո է իրենք Վրաստանից եկել եւ տեղավորվել են այդ գյուղում։ Գյուղապետը շեշտել է, որ դեռեւս կանգուն են հայերի կառուցած տներից 25-ը։ Նա նշել է նաեւ, որ գյուղի մոտ պահպանվել է հայկական գերեզմանոցը։