Բավ է պառակտվել
24-01-2017 15:12

Նիկոլ Քիդմանը հայտնվել է սև ցուցակում՝ ամերիկացիների ընտրությունը հարգելու կոչի համար

Դոնալդ Թրամփի հասցեին հնչեցրած աջակցության խոսքերից հետո արդեն երկու հոլիվուդյան ստուդիա խզել են դերասանուհու հետ իրենց պայմանագրերը:
Ողջ աշխարհը տեսավ այն կադրերը, որոնցում տարբեր տրամաչափի աստղեր կատաղի կերպով պաշտպանում են դեմոկրատիան, խոսքի ազատությունը, խեղճ ամերիկուհիների իրավունքներն ու ազատությունները, աֆրոամերիկացիների իրավունքները, ԼԳՏԲ-ներին՝ էլ ում ասես, որ նրանք չէին պաշտպանում: Իսկ նրանց միավորողը համընդհանուր չարիքի հանդեպ կույր ատելությունն է: Չարիք, որը հանդես է գալիս ի դեմս նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի: Ամերիկան բաժանվել է երկու ճամբարի: Մեկում հասարակության առաջադեմ, ազատամիտ հատվածն է, որոնց թվում են Մերիլ Սթրիփը, Ռոբերտ Դե Նիրոն, Ալիշա Քիզը, Սքարլետ Յոհանսոնը և ազատության բարձրագոչ շեփար Մադոննան: Իսկ մյուսո՞ւմ, մի՞ թե չի գտնվի գեթ մեկ սելեբրիթի (celebrity- հայտնի մարդ): Գուցե նրանք կան, բայց ինչպես պարզվեց, Հոլիվուդում Թրամփին աջակցելը ոչ միայն մոդայիկ չէ, այլ նաև կարող է վտանգավոր լինել կարիերայի համար:
Ահա օրինակ օսկարակիր Նիկոլ Քիդմանը ճակատագրական սխալ է կատարել: BBC- ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ամերիկան պետք է աջակցի նրան, ում ընտրել են մարդիկ.« Դա է ցանկացած երկրի հիմքը: Ամեն ինչ արդեն տեղի է ունեցել, նա արդեն այնտեղ է: Ուրեմն եկեք առաջ շարժվենք»,-ասել էր դերասանուհին:
Թվում է, որ ասվածը բավականին դեմոկրատական է, սակայն, ընդամենը մի քանի օր անց դերասանուհին խորապես զղջաց իր խոսքերի համար: Սկզբում ԶԼՄ-ներում տագնապալի հայտարարություններ հայտնվեցին « Ոսկե գլոբուս»-ների հանձնման արարողության ընթացքում դերասանուհու «տարօրինակ, աննորմալ վարքագծի» վերաբերյալ: Չնայած, որԳլուբուսները բաժանել են նախքան նրա տված հարցազրույցը, լրագրողները հանկարծ հիշեցին, որ նա այդ միջոցառման ժամանակ այնպես էր հարձակվել պիցցայի վրա, որ խեղճ ամուսնուն մնում էր միայն թափ տալ թանկարժեք զգեստի վրայի փշուրները: Նա և՛ հարցազրույցն էր անդադար ընդհատում, և՛ մատուցողներին էր անդադար կանչում: «Կարճ ասած պարզ է՝ խմում է»,- եզրակացրել են լրագրողները:
Քիդմանը փորձեց շտկել իր նախորդ հայտարարությունը, ասելով.« Ես ընդամենը ընդգծել եմ, որ հավատում եմ դեմոկրատիային և Ամերիկյան Սահմանադրությանը, ահա և վերջ»: Բայց դա նրան չհաջողվեց:
Yournewswire.com պորտալի հաղորդագրության համաձայն երկու հոլիվուդյան ստուդիաներ արդեն խզել են դերասանուհու հետ պայմանագիրը: Իսկ « հայտնի լիբերալ աստղերը» նրան արդեն զգուշացրել են, որ «հեռու մնա Օսկարներից»:
Քանի գնում է ավելի է թեժանում.


Խոսքի ազատության և դեմոկրատիայի պաշտպանները դերասանուհուն սպառնալիքներ պարունակող մի քանի նամակ են ուղարկել, որոնցում ցանկանում են, որ նա « Գնա այնտեղ՝ որտեղից եկել է»: Չնայած այն բանին, որ նա ծնվել է Հավայան կղզիներում և ունի ԱՄՆ-ի և Ավստրալիայի երկքաղաքացիություն:
Արդեն երնթադրվում է, որ ռեփեր Քանյե Ուեսթին էլ հենց այնպես չէին ձեռնաշղթաներով հիվանդանոց տեղափոխել: Գուցե դա արել էին այն բանից հետո, երբ նա դրական էր արտահայտվել Թրամփի հասցեին: Եվ իրոք, իր համերգներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ իրեն դուր է եկել այն, թե ինչպես է Թրամփը շրջանցել ԶԼՄ-ներին և նրանց հնացած մեթոդները՝ իր գաղափարներն ընտրազանգվածին հասցնելու համար:


Ինչ վերաբերվում է ամերիկյան մեկ այլ աստղի՝ Ջեննիֆեր Հոլլիդեյին, ապա նրան պարզապես պատրաստ էին հոշոտել այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ նա համաձայնել է երգել 45-րդ նախագահի երդմնակալությանը: Դերասանուհին և երգչուհին ստիպված եղավ չեղարկել իր ելույթը: Նրա գործակալը կապվել էր երդմնակալության կոմիտեի հետ և հայտնել էր, որ Հոլլիդեյի հասցեին սպառնալիքներ են տեղում: Արդյունքում երգչուհին վախեցավ ելույթ ունենալ, քանի որ հասկացավ, որ դրանով կվիրավորի ԼԳՏԲ համայնքին և հարվածի տակ կդնի իր ընտանիքը:
Հավանաբար հենց այսպիսին է գործնական դեմոկրատիան: