Բավ է պառակտվել
14-11-2016 10:00

ՈՒՀԱ-ի հոբելյանը. «Նոր հայերը» կրկին բարձունքում են (լուսանկարներ)

«Նոր հայեր» լեգենդար թիմը ՈՒՀԱ-ի հոբելյանին արժանացավ գավաթի:  «Նոր հայեր» թիմը կրկին գավաթի արժանացավ: Այն խաղարկվել էր Ուրախների և հնարամիտների ակումբի 55-ամյա հոբելյանական խաղի ժամանակ` Կրեմլյան պալատում:

 

«Շնորհավորում եմ բոլորիս: 16 տարի անց` արդեն տարիքներս առած, ևս մեկ անգամ հաղթեցինք ՈՒՀԱ-ի մեծ բեմում: Սիրում ենք բոլորիդ, ձեր` «Նոր հայեր»», — Facebook-ի իր էջում գրել է «Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը:

Նա նաև նշել էր, որ թիմը չգիտեր այն մասին, որ ծրագիրը մրցութային էր, սակայն, անկախ դրանից, հաղթեց:
«Նոր հայեր» թիմը ստեղծվել էր 1994 թվականին: Նորաստեղծ թիմի հիմքը դարձան 1993 թվականի ՈՒՀԱ-ի հայկական առաջին լիգայի մասնակիցները:

«Նոր հայերը» դարձան 1997 թվականի չեմպիոն, 1999 թվականի փոխ-չեմպիոն, ինչպես նաև 1998 թվականին արժանացան ՈՒՀԱ Ամառային գավաթին: