Բավ է պառակտվել
14-04-2015 10:36

Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Հովհաննես Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի հարցով օգնական Էրիկ Ֆալտի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից պատրաստված` Հովհաննես Այվազովսկու ծննդյան (Թեոդոսիա, 1817 թ.) 200-ամյակի և Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման (Ամստերդամ, 1666 թ.) 350-ամյակի հայտերն ընդունվել են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017 թվականների հոբելյանների ցանկում ներառվելու համար: «Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» անվանակարգը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Իտալիայի աջակցությամբ: «Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը» անվանակարգի ներկայացմանն աջակցել են Ֆրանսիան և Նիդերլանդների Թագավորությունը: Ըստ կանոնակարգի` հայտերը վերջնական հաստատման ընթացակարգով կներկայացվեն Գործադիր խորհրդի, այնուհետև` Գլխավոր գագաթաժողովի հաստատմանը: