09-06-2015 07:46

Այսօր Ջոնի Դեփի ծննդյան օրն է

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոնի Դեփը (Ջոն Քրիսթոֆեր Դեփ II) ծնվել է 1963 թվականի հունիսի 9-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Օվենսբորո քաղաքում՝ ինժեների և մատուցողուհու ընտանիքում։ 15 տարեկանից նա տարված է եղել երաժշտությամբ և ելույթ է ունեցել Ֆլորդիայի գիշերային ակումբներում: 1983-ին Դեփն ամուսնացել է դիմահարդարմամբ զբաղվող Լորի Ալիսոնի հետ, ով նրան ծանոթացրել է Նիկոլաս Քեյջի հետ: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվել է դերասանի կինոկարիերան: Նրա դեբյուտը կինոյում դարձել է 1984-ին նկարահանված «Վյազով փողոցի մղձավանջ» ֆիլմը, իսկ «Ջամփ Սթրիթ 21» սերիալը նրան դարձրեց բազմաթիվ դեռահաս աղջիկների կուռքը: 1990-ին էկրան բարձրացավ «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմը, որում նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը և արժանացել «Ոսկե գլոբուսի»: 1993-ին նրա մասնակցությամբ «Արիզոնյան երազանք» ֆիլմը առաջին տեղն է զբաղեցնում Բեռլինի կինոփառատոնում, որից հետո նա դառնում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Դրանից ի վեր նա խաղացել է մի շարք այլ ֆիլմերում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի մրցանակին, իսկ «Կարիբյան ծովի ծովահենները» նրան մեծ ժողովրդականություն շնորհեց: Ջոնին Հոլիվուդի փառքի արահետում իր անվանական աստղն ունի: Դերասանն ունի 2 երեխա՝ որդի և դուստր, որոնց մայրը Վանեսա Պարադին է: