Բավ է պառակտվել
16-03-2015 13:19

«Եվրատեսիլ-2015»-ին Ռուսաստանի ներկայացուցիչը կատարելու է «A Million Voices» երգը (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» Ռուսաստանը ներկայացնելու է Պոլինա Գագարինան, ով կատարելու է «A Million Voices» երգը։ Երգի հեղինակներն են Գաբրիել Ալարեսը, Յոակիմ Բյորնբերգը, Կատրինա Նուրբերգենը, Լեոնիդ Գուտկինը եւ Վլադիմիր Մատեցկին։ Նշենք, որ այս ստեղծագործական խումբը համատեղ աշխատել եւ ներկայացրել է «What If» երգը, որը «Եվրատեսիլ 2013»թ-ին կատարել է Դինա Գարիպովան եւ գրավել հինգերորդ տեղը։Գագարինայի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն նշել է, որ «A Million Voices» (միլիոնավոր ձայներ) երգը առաջին հերթին ամբողջ աշխարհի մասին է։ Ի դեպ, Գագարինան ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին։