Բավ է պառակտվել
22-02-2016 09:33

Մեծացել եմ հայկական արմատներիս կապված. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն իր  վերջին հարցազրույցում անդրադարձել է  հայկական արմատներին:
«Երբ փոքր էինք, հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հաճախ էր պատմում հայերի, Հայաստանի մասին: Մենք սնվում էինք հայկական սնունդով, լսում հայկական երաժշտություն: 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նախնիներս գաղթել են ԱՄՆ: Օսմանյան կայսրությունը կոտորեց 1.5 մլն հայերի: Եթե նախնիներս չգաղթեին, միգուցե, այսօր մենք չէինք լինի»,-ասել է Քիմն ու շարունակել. «Ես կիսով չափ հայ եմ: Մեծացել եմ հայկական արմատներիս կապված: Ցանկանում եմ, որ նույնը լինի երեխաներիս պարագայում»: