Բավ է պառակտվել
01-06-2016 16:54

Չափազանց լուրջ,ազատատենչ ու քնարական երեխա եմ եղել. Տաթևեր Խանջյան

«Մանկությունս ավարտվեց , երբ գիտակցությանս հասու դարձավ, որ ընկերներս տարբեր են ինձնից իրենց անհոգությամբ»,- Երեխաների պաշտպանության միջազգային օրը gisher.news-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Տաթևեր Խանջյանն վերհիշելով, որ երկու տարեկանում կորցրել է հորը, որց հետո դրան է գումարվել պատերազմը: Բացառիկ ցգայուն լինելով դեպքերի արդյունքում վերածվել է թախծոտ ու ինքնամփոփ երեխայի:
Խոսելով մանկության լուսավոր կետերից դերասանուհին նշեց, որ չափազանց լուրջ,ազատատենչ,ինքնասածի, բայց և զգայուն ,եթերային,քնարական երեխա է եղել, «Հիմա էլ չեմ փոխվել ,նույնն եմ, ինձ դեռ երեխա եմ զգում, միայն ի երջանկություն ինձ, հաղթեցի կյանքին և թախիծս վերածեցի կենսուրախության»,-ընդգծեց Տաևթերն ու ժպիով հիշեց. «Ես անգամ ինքս ինձնից խնայելու և հավաքելու հատկություն ունեի գումար,նվերներ, կոնֆետներ,բացարձակապես այն ամենը, ինչ ընկներ ձեռքս , բոլորից գաղտնի ամբարում էի արկղում, և շատ երկար ժամանակ պահում, մի օր էլ տեսա մեր մառանում մկները իմ փոխարեն խնայողություններս են վայելում: Դրանից հետո գոնե բնավորությունս փոխեմ, պահեստարանս փոխեցի»: Խոսելով մանկական երզանքներից Տաթևեր Խանջանն ասաց. «Ես փոքրիկ քաղաքի մեծ երազող եմ..ավանդական քաղաքի ավանդական ընտանիքում համարձակվեցի բարձրաձայնել, որ իմ ամենամեծ երազանքը դերասանուհի դառնալն է և դպրոցից սկսած փոքրիկ քայլերով, ինքնուրույն հարթեցի ճամփաս»: Շարունակելով միտքը դերասանուհին նշեց, որ ընկերները խաղալիքներ են երազել,իսկ ինքը` մանկատների և ծերանցների հովանավոր: «Էլի շատ բաներ դեռ անկատար են մնացել և թող էդպես էլ մնան , միայն թե ոչ մի մանկան աչուկներում վախ ու արցունք չլինի,ու թո'ղ չզգան կարոտ զրկանք: Ճիչերը լինեն միայն ուրախության, տոտիկներն էլ քայլեն երջանկության արահետով. ՓԱՅՓԱՅԵՑԵ'Ք,ՊԱՇՏՊԱՆԵՑԵ'Ք ՆՐԱՆՑ ՄԱՐԴԻ'Ք... »,-եզրափակեց էկրանի գեղեցիկ, բարի ու լուսավոր Տաթևեր Խանջյանը:

Տաթև Առաքելյան