Բավ է պառակտվել
05-05-2016 08:01

Սերժ Թանկյանի նոր երգը՝ «Արցախ»-ը, նվիրված է հայ զինվորներին (տեսանյութ)

Արցախցիները ոգեշնչել են աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին: Տաղանդավոր և մեծանուն արտիստը նոր երգ է հեղինակել Արցախի մասին.

«Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի եւ երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ: Ես շատ շնորահակալ եմ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին՝ ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»,- նոր երգի մասին Facebook-ում գրել է Թանկյանը:

Սերժ Թանկյանը գրել է. «Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, բայց խորապես հավատում եմ ինքնորշման իրավունքին և առանց ճնշումների կյանքին: Հետևաբար ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը»: