Բավ է պառակտվել
03-11-2016 09:08

Մահացել է Օլեգ Պոպովը

87 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ծաղրածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Պոպովը: Ռուսական պետական կրկեսի մամուլի քարտուղար Անժելիկա Աննաեւան հայտնել է. «Օլեգ Պոպովը մահացել է կրկեսի Դոնի Ռոստովի հյուրանոցում: Որոշ լուրերն այն մասին, որ նա մահացել է Գերմանիայում, չեն համապատասխանում իրականությանը: Նա մահացել է Ռոստովում, ուր հյուրախաղերի էր մեկնել: Կինը նրա կողքին է եղել: Հիմա դստեր հետ քննարկվում է հուղարկավորության վայրն ու օրը»:

 Պոպովը ԽՍՀՄ-ի ամենահայտնի կրկեսային արտիստներից էր: Նրան են վերագրում արեւային ծաղրածուի կերպարի ստեղծումը. ուրախ տղա՝ ծղոտե մազափնջով եւ հսկայական վանդակավոր կեպիով:

Կրկեսային կարիերան նա սկսել է 1950-ական թվականներին, Կրկեսային արվեստի Մոսկվայի ուսումնարանն ավարտելուց հետո: Դրանից հետո նա աշխատել է հայտնի ծաղրածու Կարանդաշի (Միխայիլ Ռումյանցեւ) ղեկավարությամբ:

ԽՍՀՄ փլուզումից հետո նա Գերմանիա է մեկնել՝ Էգլոֆշթայնում աշխատելով «Երջանիկ Հանս» բեմական կեղծանվամբ: 2015 թվականի հունիսին՝ Գերմանիայում 24 տարի ապրելուց հետո առաջին անգամ, Օլեգ Պոպովը Ռուսաստան է այցելել: